Փաշինյանը Իրանի նախագահին վերահաստատել է Հայաստան այցելելու հրավերը - Mediamax.am

2615 դիտում

Փաշինյանը Իրանի նախագահին վերահաստատել է Հայաստան այցելելու հրավերը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին հասցեագրված Հայաստան այցելելու հրավերը:

Այդ մասին ասվում է Նիկոլ Փաշինյանի՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին ուղղված շնորհավորական ուղերձում՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ:

 

«Ուրախությամբ պիտի փաստենք, որ այս տարի նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որի ընթացքը նշանավորվել է տարբեր ոլորտներում ունեցած ձեռքբերումներով և համագործակցության հեռանկարի ընդլայնմամբ։

 

Կարևորելով Հայաստանի և Իրանի նպատակաուղղվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում՝ վերահաստատում եմ Հայաստան այց կատարելու Ձեզ հասցեագրված պաշտոնական հրավերը՝ քննարկելու երկկողմ օրակարգի հարցերը:

 

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հանձնառու կլինենք հայ-իրանական բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների խորացմանը, և մեր համագործակցության բազմատարր օրակարգն առավել կընդլայնվի», - ասված է ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին