Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են համանախագահների ջանքերը - Mediamax.am

1287 դիտում

Բլինքենն ու Լը Դրիանը քննարկել են համանախագահների ջանքերը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցում խոսել են Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին:

«Նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընթացիկ ջանքերը, որոնց նպատակն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին լուծել այն խնդիրները, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանք են կամ կապված են դրա հետ», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

 

Հեռախոսազրույցի հիմնական թեման վերաբերել է Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին