«Միութենական պետությունը փակ կազմավորում չէ», - նկատել է Զախարովան - Mediamax.am

2808 դիտում

«Միութենական պետությունը փակ կազմավորում չէ», - նկատել է Զախարովան


Լուսանկարը` sputnik.by


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աղմկահարույց հարցազրույցում հիշատակել է Հայաստանը, «նա խոսել է ոչ թե Միութենական պետության, այլ անվտանգության եւ տնտեսության ոլորտներում հնարավոր ինտեգրացիոն գործընթացների եւ միավորումների մասին»:

Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ Զախարովան նշել է, որ Լուկաշենկոն ներկայացրել է իր տեսլականը «ինտեգրացիոն գործընթացների զարգացման իրավիճակի վերաբերյալ»։

 

«Եթե պարզապես խոսենք Միութենական պետության մասին՝ ոչ այդ հարցազրույցի համատեքստում, ապա այն փակ կառույց չէ եւ նախատեսում է այլ մասնակից պետությունների միանալու հնարավորություն։ Դա վաղուց հայտնի տեղեկատվություն է։ Գաղտնիքներ չկան։ Ուզում եմ եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այդ հարցազրույցի մեծ մասը նվիրված էր ինտեգրացիոն գործընթացների ներկա վիճակին։ Միեւնույն ժամանակ, Բելառուսի նախագահը խոսել էր այն մասին, թե ինչպես, ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից, համաշխարհային գործընթացների զարգացումից, այս ինտեգրացիոն միացումների համար պետք է եւ կարող է կառուցվել նոր տարածք»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին