Մոսկվան շարունակելու է ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար - Mediamax.am

2649 դիտում

Մոսկվան շարունակելու է ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայ-թուրքական գործընթացում հայկական կողմը հետաքրքրված է «հստակ խնդիրների լուծմամբ»:

ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, այդ մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը:

 

Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին Մոսկվայում իր եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման եւ կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար:

 

«ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Սերգեյ Կոպիրկինը հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին