ԱԳՆ․ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի - Mediamax.am

2397 դիտում

ԱԳՆ․ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն այսօր ասել է, որ «սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է»:

Խոսնակն այս մասին ասել է «Արմենպրես»-ին՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երեւանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:

 

Վահան Հունանյանը նշել է նաեւ, որ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա։

 

«Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ եւ գործը տանել դեպի սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձեւավորում»:

 

Այս պայմանավորվածությունը վերահաստատվել եւ զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում»,- ասել է Վահան Հունանյանը:

 

Նրա խոսքով՝ հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են:

 

«Հայաստանը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,- նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին