Մոսկվան Անկարայից պարզաբանում է հայցել, ասել է Լավրովը - Mediamax.am

2670 դիտում

Մոսկվան Անկարայից պարզաբանում է հայցել, ասել է Լավրովը


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ Մոսկվան Անկարայից պարզաբանում է հայցել՝ կապված Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության հետ։

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն էր արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ի հրավերի հետ կապված Ղազախստանի գործողությունները։ Մեր թուրք գործընկերներից հայցել ենք բացատրել, թե դա ինչ է նշանակում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով 2021 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։

 

Միաժամանակ, ռուսաստանցի նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնյաների կողմից «նյարդային արձագանք» չի նկատել՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահների Ղազախստան գործուղելու հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին