Հայաստան կժամանի ՄԹ Եվրոպական հարեւանության հարցերով նախարարը - Mediamax.am

1701 դիտում

Հայաստան կժամանի ՄԹ Եվրոպական հարեւանության հարցերով նախարարը


Ուենդի Մորթընը
Ուենդի Մորթընը

Լուսանկարը` wendymorton.co.uk


Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման նախարարության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը փետրվարի 16-ին առաջին անգամ կայցելի Հայաստան:

Երկօրյա այցի ընթացքում Ուենդի Մորթընը Երեւանում կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը, հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

 

Նախարարը կայցելի նաեւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն՝ հանդիպելու  բիզնեսի ու նորարարության մեջ ներգրավված կանանց եւ կին ձեռներեցների հետ:

 

Այցին ընդառաջ Ուենդի Մորթընն ասել է. «Միացյալ Թագավորությունը հանձնառու է Հայաստանի հետ տեւական բարեկամությանը: Ես անհամբերությամբ եմ սպասում Արմեն Սարգսյանի եւ Արա Այվազյանի հետ հանդիպումներին՝ քննարկելու մեր երկրների միջեւ ավելի սերտ կապեր ստեղծելու եւ գլոբալ մարտահրավերների, ներառյալ՝ կլիմայի փոփոխության եւ COVID-19-ի դեմ պայքարի ուղղությամբ միասին աշխատելու բազմաթիվ հնարավորությունները»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին