Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին - Mediamax.am

1484 դիտում

Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը, գերիների եւ պատանդների վերադարձին, անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

Վաղարշակ Հարությունյանը եւ Սերգեյ Շոյգուն նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

 

«Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին