Արա Այվազյանը ֆրանսիացի պաշտոնակցի հետ խոսել է գերիների մասին - Mediamax.am

1044 դիտում

Արա Այվազյանը ֆրանսիացի պաշտոնակցի հետ խոսել է գերիների մասին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Ժան-Իվ Լը Դրիանն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը վերաբերող հարցերը:

Արա Այվազյանը ֆրանսիացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ռազմագերիների եւ պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման խնդրի վրա:

 

Անդրադառնալով Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանման ուղղված քայլերին՝ Արա Այվազյանն ասել է, որ «հարցի հրատապությունն առավել ընդգծվում է հայկական ժառանգության ոչնչացման եւ ինքնության խեղաթյուրման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո»:

 

Արտգործնախարարները քննարկել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը եւ այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին