Արա Այվազյանն անդրադարձել է Պոպովի մեկնաբանությանը - Mediamax.am

2182 դիտում

Արա Այվազյանն անդրադարձել է Պոպովի մեկնաբանությանը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանությունը, նշել է «որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարեւորագույն սկզբունքը»:

 

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը շեշտել է, որ Արցախի կարգավիճակը եղել է եւ մնում է հակամարտության կարգավորման կարեւորագույն սկզբունքը:

 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, այն պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է փուլային կարգավորման նախագծի հիմնարար սկզբունքներից մի քանիսը, սակայն հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ ինքնորոշման կարգավիճակի հարցը»,- ասել է Արա Այվազյանը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին եւ ռուսաստանցի համանախագահի մեկնաբանությանը, արտգործնախարը նշել է.

 

«Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ էր ասել»:

 

Խոսելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների խնդրի մասին՝ Արա Այվազյանն ասել է.

 

«Մեզ համար սա առաջնային խնդիր է եւ պետք է հասկանալ, որ այն հեշտ լուծում չի գտնում։ Կա ընկալում, որ տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի եւ զարգացում ապահովվի, սակայն դրա համար անպայման պետք է վստահության մթնոլորտ ձեւավորվի։ Եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտավորությունը կատարել հումանիտար խնդրի վերաբերյալ, ապա մյուս խնդիրների կյանքի կոչումը մենք դժվար ենք պատկերացնում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին