Բորել. Ռուսաստանը եւ Թուրքիան ձգտում են դուրս մղել ԵՄ-ն - Mediamax.am

2084 դիտում

Բորել. Ռուսաստանը եւ Թուրքիան ձգտում են դուրս մղել ԵՄ-ն


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կարծիքով, Ռուսաստանը եւ Թուրքիան ձգտում են դուրս մղել ԵՄ-ն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից:

«Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտություններում մենք տեսնում ենք «Աստանայացում » (Սիրիայի համար ստեղծված Աստանայի ձեւաչափի օրինակով), ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից՝  ի օգուտ Ռուսաստանի եւ Թուրքիայի», - գրել է Ժոզեպ Բորելը «Ինչու է կարեւոր Եվրոպայի ռազմավարական ինքնավարությունը» հոդվածում:

 

Մեդիամաքսը նշում է, որ հոկտեմբերի 12-ին Ջոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵՄ եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման եւ հնարավոր պատժամիջոցների լույսի ներքո, ասել էր, որ ՌԴ-ն եւ Եվրամիությունը համագործակցում են տարբեր հարցերում:

 

«Օրինակ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, եւ նախագահը Մակրոնը պետք է խոսի նախագահ Պուտինի հետ, եթե մենք ուզում ենք հրադադար հաստատել: Մենք չենք պատրաստվում դադարեցնել դա՝ Նավալնիի գործով պատժամիջոցների պատճառով», - շեշտել էր Բորելը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին