Մնացականյանը ԵԽ-ին վճռականություն ցուցաբերելու կոչ է արել - Mediamax.am

1895 դիտում

Մնացականյանը ԵԽ-ին վճռականություն ցուցաբերելու կոչ է արել


Լուսանկարը` ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ասել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի եւ պաշտպանի Արցախի քաղաքացիների ապրելու իրավունքը:

Եվորպայի Խորհրդի Նախարարների խորհրդի նստաշրջանի իր ելույթում Մնացականյանը հորդորել է «վճռորոշ քայլեր ձեռնարկել եւ արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը»:

 

«Շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին:

 

Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, եւ դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը եւ պետք է արագ գործենք: Հակառակը՝  ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը եւ արժեհամակարգի ճգնաժամը»,- շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին