Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ - Mediamax.am

2651 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված չէ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հոկտեմբերի 8-ին Ժնեւում հանդիպում նախատեսված չէ:

«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը Ժնեւում կայանալու է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ:

 

Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի եւ Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը:

 

ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»,- ասել է խոսնակը:

 

Մեդիամաքսի տեղեկություններով, վաղը Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ, որպեսզի հորդորեն Բաքվին դադարեցնել ռազմական գործողությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին