ՄԻԵԴ-ը «փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը» - Mediamax.am

1228 դիտում

ՄԻԵԴ-ը «փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր ասել է, որ Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառման ամենամեծ արժեքն այն է, որ որոշումը կայացրել է մեր ներկայացրած ապացույցների հիման վրա:

«Դատարանը փաստել է Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը՝ շեշտելով, որ ՄԻԵԴ որոշման առկայությունն արդեն մեծ քայլ է:

 

Նրա խոսքով՝ «դատարանի վճռի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ Հայաստանը հիմնական գանգատ կներկայացնի»:

 

«Ներկայումս ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի հետ կապված մենք դեռ հիմնական գանգատ չենք ներկայացրել»,- ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ հոկտեմբերի 6-ի որոշումով ՄԻԵԴ-ը կոչ էր արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին