ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումը եւ կոչ արել Թուրքիային - Mediamax.am

1887 դիտում

ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումը եւ կոչ արել Թուրքիային


Լուսանկարը` https://oneofus.eu/


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառել, հայտնել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»,- ասված է որոշման մեջ:

 

Սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել բավարարել Հայաստանի դիմումը` կիրառելով միջանկյալ միջոց: Մասնավորապես, դատարանը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված խախտումներ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին