Նարիշկին. «Թուրքիան բացահայտորեն անցավ Ադրբեջանի կողմը» - Mediamax.am

8138 դիտում

Նարիշկին. «Թուրքիան բացահայտորեն անցավ Ադրբեջանի կողմը»


Լուսանկարը` REUTERS


Երևան: Մեդիամաքս: Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն այսօր ասել է, որ «Ղարաբաղում Թուրքիայի բացահայտ մասնակցությունը Ադրբեջանի կողմից արտաքին գործոնների էապես նոր ազդեցություն է»:

«Լեռնային Ղարաբաղում շփման գծում բախումներ նախկինում եւս եղել են: Իրավիճակի ներկա սրացումը հատուկ անհանգստություն է առաջացնում ոչ միայն իր ծավալով, այլև արտաքին գործոնների հիմնովին նոր ազդեցությամբ: Թուրքիան առաջին անգամ այդքան բացահայտ ու միանշանակ անցավ Ադրբեջանի կողմը », - Նարիշկինին է մեջբերում ՌԻԱ Նովոստի-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին