ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի դիմումը` Թուրքիայի դեմ վարույթ սկսելու մասին - Mediamax.am

1742 դիտում

ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի դիմումը` Թուրքիայի դեմ վարույթ սկսելու մասին


Լուսանկարը` wikimedia.org


Երևան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ստացել է Հայաստանից դիմումը Թուրքիայի դեմ քայլեր ձեռնարկելու պահանջով:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՄԻԵԴ մամուլի ծառայությունում:

 

Դատարանի մամուլի ծառայության ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է քննարկվելու դիմումը: Սովորաբար գործընթացը տեւում է մի քանի օր:

 

Սեպտեմբերի 29-ին ՄԻԵԴ-ը որոշում էր կայացրել բավարարել Հայաստանի դիմումը` կիրառելով միջանկյալ միջոց: Մասնավորապես, դատարանը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված խախտումներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին