Արաբական լիգայի քարտուղար. «Սա լավ չի ավարտվի Թուրքիայի համար» - Mediamax.am

3129 դիտում

Արաբական լիգայի քարտուղար. «Սա լավ չի ավարտվի Թուրքիայի համար»


Ահմեդ Աբուլ Գեյթը
Ահմեդ Աբուլ Գեյթը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը նախազգուշացրել է Թուրքիային՝ Կովկասում և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը մեծացնելու համար՝ ասելով, որ «դա լավ չի ավարտվի»:

«Թուրքիան տարածաշրջանային երկրների և գերտերությունների հետ այն աստիճանի տարաձայնություններ ունի, որ դա լավ ավարտ չի ունենա Թուրքիայի ղեկավարության համար:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական միջամտություն է ունենում Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում և Լիբիայում:  Էրդողանը նաև միջամտել է Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, բախումներ ունեցել Հունաստանի և Կիպրոսի հետ և հարձակվել է Միջերկրական ծովի արևելյան տարածքների վրա, ինչը ստիպել է Ֆրանսիայի նման մեծ ու ազդեցիկ երկրին կործանիչներ ու ավիակիր ուղարկել Կիպրոս:

 

Բոլորն այժմ ասում են Էրդողանին, որ իր գործողությունները հետևանքներ են ունենալու», - ասել է Ահմեդ Աբուլ Գեյթը հեռուստատեսային ելույթում, որը մեջբերում է Arab News-ը:

 

«Ինձ զայրացնում է այն փաստը, որ սիրիացի վարձկաններ են օգտագործվում Ադրբեջանի օգտին Հայաստանի դեմ կռվելու համար... Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններ են Էրդողանի կողմից օգտագործվում են Թուրքիայի հետ կապ չունեցող դեպքերում», - ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին