Մոսկվան պատրաստ է ընդունել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին - Mediamax.am

2076 դիտում

Մոսկվան պատրաստ է ընդունել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում:

Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը տարածվել է Սերգեյ Լավրովի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած առանձին հեռախոսազրույցների արդյունքներից հետո:

 

«Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Անհապաղ հրադադարի, լարվածությանն թուլացման, ինչպես նաև սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը կանխելու կոչ է արվել:

 

Ընդգծվել է կողմերի բանակցային սեղանի շուրջ շուտափույթ վերադարձի անհրաժեշտությունը: Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքեր գործադրել `քաղաքական և դիվանագիտական ճանապարհով  հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին