Մնացականյանը Լավրովի հետ զրույցում դատապարտել է Թուրքիայի քայլերը - Mediamax.am

982 դիտում

Մնացականյանը Լավրովի հետ զրույցում դատապարտել է Թուրքիայի քայլերը


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

Զոհրաբ Մնացականյանն իր ռուսաստանցի գործընկերոջը համապարփակ ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները:

 

Նախարարը նաեւ մտահոգություն է հայտնեց Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման եւ մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:

 

Երկուստեք անընդունելի գնահատվեց արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության խաթարմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին