ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը եւ կիրառել է միջանկյալ միջոց - Mediamax.am

2944 դիտում

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումը եւ կիրառել է միջանկյալ միջոց


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 29-ին որոշում է կայացրել բավարարել Հայաստանի դիմումը` կիրառելով միջանկյալ միջոց:

Մասնավորապես, դատարանը կոչ է արել կողմերին Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների` Կոնվենցիայով նախատեսված խախտումներ:

 

Քաղաքագետ, Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը մեկնաբանել է ՄԻԵԴ-ի որոշումը.

 

«Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է տեղեկատվություն ներկայացնեն Դատարանին նշված խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: Այս իմաստով, Հայաստանի ունեցած փաստական նյութերը հսկայածավալ են եւ ավելանում են ամեն ժամ: Որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա, երբ Դատարանը հարկ չի համարել մյուս կողմին` Ադրբեջանին հարցեր ուղղել: Այսինքն, մեր կողմից ներկայացված փաստերն այնքան համոզիչ են եղել, որ պաշտոնական Բաքվից լրացուցիչ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն չի եղել: Ի դեպ, սա Դատարանի պատմության մեջ 3-րդ նման դեպքն է (նախորդ երկուսը վերաբերում են Ուկրաինային), երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ որոշում է կայացնում` ըստ էության պատերազմական հանցագործություններ կանխելու վերաբերյալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին