Գրիգորյանը Պատրուշեւին է ներկայացրել իրավիճակը - Mediamax.am

1504 դիտում

Գրիգորյանը Պատրուշեւին է ներկայացրել իրավիճակը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ:

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաեւ Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի տարածք տեղափոխելու միտումների եւ խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին:

 

Արմեն Գրիգորյանն նշել է նաեւ տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:

 

Նիկոլայ Պատրուշեւը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ  եւ զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հաղորդում է ԱԽ մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին