Կադիրովը դիմել է «եղբայրական ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներին» - Mediamax.am

1889 դիտում

Կադիրովը դիմել է «եղբայրական ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներին»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել «եղբայրական ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»:

«Այս իրավիճակում չարժե փնտրել հակառակ կողմում մեղավորներին եւ նրանց, ովքեր առաջինն են կրակել»,- ասել է Կադիրովը:

 

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը դարձել է «արյունահոսող վերք, որը որոշ ուժեր հնարավորություն չեն տալիս բուժել, եւ ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուրդները տառապում են այդ ցավից»:

 

«Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում՝ ստիպելու հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասել է Չեչնիայի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին