Ուկրաինան քրեական գործեր է հարուցել ՀՀ 7 քաղաքացիների նկատմամբ - Mediamax.am

3247 դիտում

Ուկրաինան քրեական գործեր է հարուցել ՀՀ 7 քաղաքացիների նկատմամբ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել մի շարք երկրների քաղաքացիների նկատմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների զինված ուժերի կազմում Դոնբասի հակամարտությանը մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, քրեական գործեր են հարուցվել, մասնավորապես, Հայաստանի 7 քաղաքացիների նկատմամբ: Գործեր են հարուցվել նաեւ Իտալիայի 19, Իսպանիայի 27 եւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ:

 

Նախատեսվող պատիժը ցմահ ազատազրկումն է՝ գույքի բռնագրավմամբ:

 

«Պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնեւի կոնվենցիայի 1977 թվականի I լրացուցիչ արձանագրության 47 հոդվածի համաձայն, նրանք հանդիսանում են վարձկաններ», - ասել են Ուկրաինայի գլխավոր դատախազությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին