Մնացականյան. Հայաստանը վստահ է իր ժողովրդավարական գործընթացի վրա - Mediamax.am

1716 դիտում

Մնացականյան. Հայաստանը վստահ է իր ժողովրդավարական գործընթացի վրա


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ «Հայաստանը վստահ է ներկայումս տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացի վրա»։

Այս մասին նա ասել է ՄԱԿ Ժնեւի գրասենյակում՝ ի պատասխան ադրբեջանցի դիվանագետի՝ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին եւ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերին։

 

«Ժողովրդավարությունը տարածաշրջանում, տարածաշրջանի բոլոր երկրներում մեծ ներդրում կլինի ողջ տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։ 

 

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ նախարարն ընդգծել է, որ Արցախը մարդիկ են։ 

 

«Արցախում բնակվում են 150 000 իրական մարդիկ՝ իրենց անուններով, ընտանիքներով եւ լուրջ կենսական ֆիզիկական անվտանգության մտահոգություններով: Այս մարդկանց համար չկա անվտանգության այլ համակարգ, քան այսօր գոյություն ունեցողը: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, քանի որ այլ երաշխիք չկա»,- ասել է ԱԳ ղեկավարը։

 

«Արդյոք մենք կընդունե՞նք մի իրավիճակ, որտեղ կրկին կառերեսվենք ոչնչացմանը: Ո՛չ։ Մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն: Անշո՛ւշտ: Արդյոք խաղաղությանն այլընտրանք կա՞: Սա նույնպես մտածելու տեղիք է տալիս»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին