Հայ-ղազախական կապերը կարող են «ավելի հեռուն գնալ» - Mediamax.am

3399 դիտում

Հայ-ղազախական կապերը կարող են «ավելի հեռուն գնալ»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին Արմեն Սարգսյանը նշել է Նուր-Սուլթանում Ղազախստանի իր գործընկերոջ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպմանը:

 

«Մեր երկրներն ունեն բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերություններ, եւ այդ համագործակցության ակունքներում մեր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է: Նա մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը, եւ այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջեւ հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը:

 

Կողմերն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին