Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները՝ Հայաստանում իրական պառլամենտարիզմի կայացման համար:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։
Պյոտր Սվիտալսկին ԵՄ պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները:
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու եւ արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է:
Օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է նաեւ, որ հայկական կողմը կարեւորում է ՀՀ քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը:
«Կարծում եմ, որ սա եւս լուրջ նվաճում կլինի եւ հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: