Մոսկվան Հայաստանի հանդեպ կոշտ չի լինի, կարծում են փորձագետները - Mediamax.am

4949 դիտում

Մոսկվան Հայաստանի հանդեպ կոշտ չի լինի, կարծում են փորձագետները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մոսկվան դժվար թե կոշտ քաղաքականություն վարի Հայաստանի հանդեպ, վախենալով, որ դա կդրդի հայ քաղաքական գործիչներին շրջվել դեպի Արեւմուտք, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում եւ Ուկրաինայում:

Այդ մասին The Armenian Interest-ում հրապարակված «Արեւմուտքի միասնականությունը Ռուսաստանի հետ բանակցությունների լավագույն տարբերակն է» հոդվածում գրում են Հայաստանում եւ Վրաստանում նախկին ԵՄ դեսպան Դենիս Քորբոյը, Ղազախստանում եւ Վրաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ուիլյամ Քորթնին եւ Բելառուսում եւ Վրաստանում նախկին ԱՄՆ դեսպան Քենետ Յալովիցը:

 

«Մայիսին ժողովրդական ընդվզումներից եւ նախկին ղեկավարի հեռացումից հետո Հայաստանում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: Իշխանությանը գալուց հետո Հայաստանի նոր վարչապետ, նախկին ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այցելեց Մոսկվա եւ վերահաստատեց իր երկրի ռազմավարական կապերը Ռուսաստանի հետ: Պուտինը Փաշինյանին «հաջողություն» մաղթեց, չնայած Հայաստանում նոր առաջնորդի իշխանության գալը կատարվեց «ներքեւից» ընդվզման միջոցով, իսկ Պուտինը դեմ է իշխանափոխության նման տարբերակին Վրաստանում եւ Ուկրաինայում: Մոսկվան դժվար թե չէ կոշտ քաղաքականություն վարի Հայաստանի հանդեպ, վախենալով, որ դա կարող է դրդել տեղի քաղաքական գործիչներին շրջվել դեպի Արեւմուտք, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանում եւ Ուկրաինայում»,- գրում են հոդվածի հեղինակները:

 

Քորբոյը, Քորթնին եւ Յալովիցը հիշատակում են նաեւ ԼՂ հիմնախնդիրը, նշելով, որ «Ռուսաստանը հակամարտությունը կարգավորելու ուղղության քիչ ջանքեր է գործադրում»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին