Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ում 25 երկրների մշտական ներկայացուցիչներից կազմված խումբը հունիսի 18-ից 22-ը կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:
Դեսպանները կհանդիպեն ազգային կառավարությունների եւ խորհրդարանների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Այցը նպատակ ունի վերահաստատել դեսպանների աջակցությունը կայունությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը՝ ԵԱՀԿ հանձնառություններին եւ սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի անցյալ, ներկա եւ հնարավոր ապագա ներգրավմանը երեք երկրներից յուրաքանչյուրում»,- ասված է ԵԱՀԿ տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: