ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն կշարունակի ՀՀ-ի հետ «սերտ գործակցության ավանդույթը» - Mediamax.am

6316 դիտում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն կշարունակի ՀՀ-ի հետ «սերտ գործակցության ավանդույթը»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրն այսօր պատրաստակամություն է հայտնել շարունակել Հայաստանի հետ ձեւավորված սերտ փոխգործակցության ավանդույթը:

Այս մասին Ինգիբյորգ Գիսլադոտիրն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

 

ԺՀՄԻԳ տնօրենը կարեւորել է Հայաստանի ներդրումը այլատյացության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի միջազգային ջանքերում՝ այս առումով բարձր գնահատելով Հայաստանի կողմից ԵԱՀԿ ավստրիական նախագահության ու ԺՀՄԻԳ-ի համատեղ կազմակերպած «Քրիստոնյաների եւ այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը եւ հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից եւ անդին» խորագրով ԵԱՀԿ խորհրդաժողովի հյուրընկալումը:

 

Էդվարդ Նալբանդյանն էլ գոհունակությամբ նշել է, որ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների բարելավման, օրենքի գերակայության բնագավառում Հայաստանում տեղի ունեցող շարունակական առաջընթացի գործում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն կարեւոր գործընկեր է հանդիսանում:

 

Երկուստեք նշվել է, որ Ինգիբյորգ Գիսլադոտիրի առաջին այցը Հայաստան ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո լավ հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցության հարցերի շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին