ՀՀ-ն եւ Վրաստանը քաղաքական հարցեր են քննարկել - Mediamax.am

6726 դիտում

ՀՀ-ն եւ Վրաստանը քաղաքական հարցեր են քննարկել


Շավարշ Քոչարյանը
Շավարշ Քոչարյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ:

ՀՀ ԱԳՆ-ում հայտնում են, որ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեի հետ քննարկել է երկկողմ քաղաքական հարաբերությունների եւ առեւտրատնտեսական կապերի ներկա վիճակին եւ հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի եւ կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը:

 

Կողմերն ընդգծել են առկա իրավական դաշտի ցուցակագրման անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին