ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսում - Mediamax.am

8414 դիտում

ՀՀ-ն ակնկալում է ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս Եվրոպական Միության խորհուրդը կհաստատի ԵՄ բանակցային թիմի մանդատը, եւ հնարավորություն կստեղծվի սկսել բանակցությունները։

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է Երեւանում՝ Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ հանդիպմանը:

 

Հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությունը եւ դրա նոր իրավական հենքի ստեղծման աշխատանքները։

 

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում լարվածության աճի հետեւանքները։ Ֆրանսիացի նախարարը կարեւորել է հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին