Ռեսուրսատուփ՝ կանանց դերը պատմության մեջ վերլուծելու ու մեկնաբանելու համար - Mediamax.am

exclusive
3497 դիտում

Ռեսուրսատուփ՝ կանանց դերը պատմության մեջ վերլուծելու ու մեկնաբանելու համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարեկ Մանուկյանը
Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թալին Սաղդասարյանը
Թալին Սաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թալին Սաղդասարյանը եւ Նարեկ Մանուկյանը
Թալին Սաղդասարյանը եւ Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Պարադիգմա» կրթական հիմնադրամը եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը ստեղծել են պատմության ուսուցման նոր գործիք՝ ռեսուրսատուփ։ Անսովոր անվանմամբ ու սեղանի խաղ հիշեցնող տուփը 240 քարտից է բաղկացած եւ նախատեսված է խաղային ուսուցման սկզբունքով հայոց պատմության մի շարք դրվագներ վերլուծելու համար։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատմություն #5. բացակա՝ պատմության դասից, ներկա՝ անցյալում» անվանմամբ ռեսուրսատուփը 5 թեմա է ներառում՝ «Կանանց ազատագրության հարցը խորհրդային վաղ շրջանում», «Ամուսինների նախահարսանեկան եւ ետհարսանեկան ծիսական վարքը՝ ավանդական ու արդի հայ հասարակություններում», «Հայ կանանց հասարակական գործունեությունը 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան եւ Ռուսական կայսրություններում ու Պարսկաստանում», «19-րդ դարի Օսմանյան կայսրության հայկական վիլայեթների հայերի պանդխտությունը» եւ «Հայ կնոջ վերաբերյալ հանրային քննարկումները 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Օսմանյան ու Ռուսական կայսրություններում»։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեղինակներն ասում են, որ պատմություն սովորելը ոչ թե տարեթվեր ու փաստեր հիշելն է, այլ սկզբնաղբյուրների հետ աշխատանքը։ Քանի որ դպրոցականների համար դժվար է այդ աղբյուրներն ինքնուրույն գտնելը, իրենք ուսումնասիրել են մոտ 6 հազար էջ արխիվ ու աշակերտներին ներկայացրել պատրաստի աղբյուրային նյութ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս աշխատանքը մեզնից բավականին շատ ժամանակ է պահանջել, որովհետեւ պատմագիտական աղբյուրներն այնքան ուսումնասիրված չեն, որ կարողանայինք պատմական հետազոտությունը վերցնել ու դրանից կրթական նյութ սարքել։ Մենք ինքներս ենք այդ հետազոտությունն արել։ Ենթադրում ենք, որ ուսուցիչները, այս  բազան ունենալով, ավելի հեշտ պիտի կարողանան կիրառել այդ նյութը։

Թալին Սաղդասարյանը Թալին Սաղդասարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեւոր է, որ երեխան հասկանա՝ պատմությունը, որ ինքը սովորում է, ոչ թե ինչ-որ տեղ հենց այդպես գրված էր, բերել, մատուցում են իրեն, այլ գրողը այս աղբյուրների հիման վրա է դուրս բերել դա եւ գուցե սխալվել է, գուցե ուրիշ մեկնաբանություն կա։ Կարեւոր է զարգացնել պատմության՝ որպես գիտության մասին ընկալումը, մտածողությունը փոխել»,-ասում է «Պարադիգմա» հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Թալին Սաղդասարյանը։

 

Ռեսուրսատուփի պատրաստման աշխատանքներին մասնակցել են պատմաբաններ, ազգագրագետներ Հայաստանից ու սփյուռքից։ Խաղատուփի մեջ հավաքված աղբյուրային նյութը հնարավորություն է տալիս մոտ մեկ դարի կտրվածքով ուսումնասիրել պատմությունը՝ կանանց եւ հասարակ մարդկանց տեսանկյունից։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կանայք, մեծ հաշվով, բացակայում են հայց պատմության դասագրքերից, կանանց ներկայացվածությունը 5 տոկոսից էլ պակաս է։ Մեր պատմությունը մեկ այլ խնդիր էլ ունի՝ չի ուսումնասիրում սովորական մարդկանց կյանքը։ Դասագրքերից տպավորություն է ստեղծվում, որ եղել են միայն ղեկավարներ ու զինվորներ, բայց ի՞նչ էին անում սովորական մարդիկ, ինչպե՞ս էին ապրում, տարբեր մշակութային, սովորութային, տնտեսական, քաղաքական կառույցներն ինչպե՞ս էին կանխորոշում նրանց կյանքը, որքանո՞վ էին նրանք որոշում կայացնող։

 

Պատմություն ուսումնասիրելիս՝ երեխաները չեն կարողանում պատկերացում ձեւավորել տվյալ ժամանակահատվածի հասարակության մասին։ Լավագույն դեպքում սահմանափակ պատկերացում են կազմում քաղաքական իրավիճակի մասին եւ շատ պիտակավորված գիտելիքներ են ունենում՝ հերոսներ, հակահերոսներ, արշավանքներ եւ այլն»,- ասում է «Պարադիգմա»-ի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը։

Նարեկ Մանուկյանը Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինչպե՞ս էր Վանում տղայի մայրը գնում աղջիկտեսի կամ ինչպե՞ս էին Բորչալուի գավառում նշանում այրի կնոջը։ Ինչպե՞ս էր ապրում երիտասարդ կինը՝ սպասելով պանդխտության մեկնած ամուսնուն, ինչո՞վ էր զբաղվում Կոստանդնուպոլսի աղքատասեր տիկնանց միությունը։ Ինչո՞ւր էր Լենինը ցանկանում մեծացնել կանանց ներգրավվածությունը պետության կառավարման գործում, իսկ Գրիգոր Զոհրապը կարեւորում էր ուսման ռամկացուցիչ ազդեցությունից զերծ մնացած եւ անկեղծ սրտի մաքուր հրապույրը պահած կանանց։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ըստ թեմաների՝ քարտերը տարբերվում են գույնով, պատկերներով։ Բոլորն արխիվային լուսանկարներից վերցրած կերպարներ են, նկարիչը Տիգրան Մանգասարյանն է։ Քանի որ թեմաները հիմնականում ներառված չեն դասագրքերում, ուսուցիչներին օգնելու նպատակով նաեւ առցանց ուղեցույց կա։

 

«Պարադիգմա» հիմնադրամը նպատակ ունի փոխել պատմության ուսումնասիրության միջավայրը: 2020-ին հրատարակել էին  «Գիրք պատմության ուսուցման. ինչո՞ւ, ինչպե՞ս» գիրքը, որն առաջարկում էր տարբեր գործիքներ՝ պատմությունը մեկնաբանելի դարձնելու համար: Գիրքը նվիրել էին դպրոցներին եւ սկսել աշխատել պատմության ուսուցիչների հետ։ Ռեսուրսատուփն այդ նպատակին ուղղված երկրորդ քայլն է։

Թալին Սաղդասարյանը եւ Նարեկ Մանուկյանը Թալին Սաղդասարյանը եւ Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պատմությունը մտածողություն ձեւ է, որը պետք է զարգացնել։ Այն օգնում է համադրել ու հակադրել գաղափարները, աշխատել ինֆորմացիայի հետ, տարբեր դիտանկյուններից նայել։ Որպես հասարակություն՝ մեր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մենք, իրականում, դպրոցում պատմություն չենք սովորում, անգիր ենք անում։ Մեր հիմնադրամը զբաղվում է պատմության ուսուցմամբ, որովհետեւ կարծում ենք, որ եթե այդ հարցը լուծվի, մեր հասարակության մեջ շատ բան կփոխվի, կսկսենք այլ կերպ մտածել, վերլուծել»,- ասում է Նարեկ Մանուկյանը։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին