Փաշինյան. «Դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի» - Mediamax.am

4214 դիտում

Փաշինյան. «Դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ համավարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել:

«Վերջին 20 օրում մենք ամենօրյա ռեժիմով ունենում ենք 200-ից պակաս նոր դեպքեր:

 

Ակտիվ դեպքերի թիվն էականորեն նվազել է, այս պահի դրությամբ 3000-ից պակաս ակտիվ դեպք ունենք: Ամենօրյա թեստերի թիվն աննախադեպ բարձր է, իսկ արձանագրվող դրական դեպքերի տոկոսը ցածր է՝ վերջին օրերին 5-6%»,- ասել է վարչապետը:

 

Նրա խոսքով՝ դրական դինամիկան խախտելու առաջիկա մեծ ռիսկը կապված է դպրոցների վերաբացման հետ:

 

«Դպրոցները պետք է բացենք այնպես, որ կրկին փակելը բացառվի: Հենց այս պատճառով մենք պարտադրված ենք անել քայլեր՝ համաճարակային նոր ճգնաժամի չվերադառնալու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին