Կաթողիկոսն ու ԱԺ նախագահը քննարկել են կրթական չափորոշիչները - Mediamax.am

3005 դիտում

Կաթողիկոսն ու ԱԺ նախագահը քննարկել են կրթական չափորոշիչները


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն այսօր միջազգային կոնվենցիաներին եւ կրթական չափորոշիչներին վերաբերող հարցեր են քննարկել:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ եկեղեցի-պետություն, եկեղեցի-կրթական համակարգ հարաբերություններին վերաբերող մի շարք հասարակական հնչեղություն ունեցող հարցեր են այժմ քննարկվում: Նա նշել է, որ եկեղեցին դարերի ընթացքում եղել է հայ ազգի հենասյուներից մեկն ու 21-րդ դարում էլ շարունակում է սերտ համագործակցությունը պետության հետ՝ հանուն հայ ժողովրդի բարօրության:

 

Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ բազում հարցեր են ծառացած մեր ժողովրդի եւ պետության առջեւ, եւ այդ մարտահրավերներին դիմակայելու հարցում մեծապես կարեւոր է Ազգային ժողովի օրենսդրական առաքելությունը, ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին