«Այբ» դպրոցը նոր տնօրեն ունի - Mediamax.am

2924 դիտում

«Այբ» դպրոցը նոր տնօրեն ունի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն է նշանակվել Դավիթ Սահակյանը։ Նա պաշտոնը կստանձնի օգոստոսի 20-ից։

«Դպրոցն ու ամբողջ «Այբ» համայնքը խորին շնորհակալություն է հայտնում Արամ Փախչանյանին 6 տարվա անձնվեր աշխատանքի, հոգատարության ու նվիրվածության համար», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Դավիթ Սահակյանը 2006-ից կանգնած է «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծման ակունքներում, եղել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն, ղեկավարել «Այբ» ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը։

 

2009 -2016 թթ. եղել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։ 2011-2014 թթ. համատեղել է նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2016-2018 թթ․ պաշտոնավարել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։

 

2018 թվանանից զբաղեցրել է «Այբ» դպրոցի գործառնական տնօրենի պաշտոնը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին