Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը - Mediamax.am

5324 դիտում

Սփյուռքում առաջին անգամ կանցկացվի «Մեղու» հայերենի մրցույթը


Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը սկսում է «Մեղու» մրցույթի միջազգայնացման փորձնական ծրագիրը, որը հասանելի կլինի Սփյուռքում ապրող հայ երեխաների համար։

«Մեղու» հայերենի մրցույթին նոյեմբերի 23-ին առաջին անգամ կմասնակցեն Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում ապրող հայ երեխաները։ 

 

Մրցույթի նպատակն է մեծացնել հայոց լեզվի նկատմամբ սփյուռքահայ երեխաների հետաքրքրությունն ու սերը, նպաստել Սփյուռքում հայապահպանությանը, ազգային արժեքների եւ մայրենի լեզվի պահպանմանը։

 

Սփյուռքում լավագույն արդյունքներ արձանագրած երեխաների համար «Այբ» կրթական հիմնադրամը կկազմակերպի ճանաչողական այց Հայաստան։

 

Վրաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի հայ դպրոցականների համար արդեն ավարտվել է մրցույթի գրանցումը, իսկ Մոսկվայի 3-12-րդ դասարանների երեխաները կարող են գրանցվել մինչեւ նոյեմբերի 20-ը՝ գրելով meghu@ayb.am էլ. հասցեին։

 

«Մեղու» հայերենի մրցույթը ստեղծվել է 2014 թվականին՝ հիմնվելով «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» մրցույթների անցկացման դրական փորձի վրա։ Մինչ այս այն անցկացվում էր Հայաստանում եւ Արցախում։

 

Վեց տարիների ընթացքում «Մեղուն» ունեցել է 232 000-ից ավելի մասնակից՝ Հայաստանի եւ Արցախի 1001 դպրոցներից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին