Պատանի քիմիկոսները Ուկրաինայից վերադարձել են 3-րդ կարգի դիպլոմով - Mediamax.am

2144 դիտում

Պատանի քիմիկոսները Ուկրաինայից վերադարձել են 3-րդ կարգի դիպլոմով


Լուսանկարը` Այբ

Լուսանկարը` Այբ


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած՝ Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարից Հայաստանի «Օգանեսոն» թիմը վերադարձել է 3-րդ կարգի դիպլոմով։

«Այբ» կրթական հիմնադրամից հաղորդել են, որ Հայաստանի թիմը «Գիտականություն» անվանակարգում արժանացել է պատվոգրի, թիմի անդամներ Բոյաջյան Զոհրաբը եւ Թադեւոսյան Գագիկն էլ արժանացել են անվանական պատվոգրերի։

 

Պատանի քիմիկոսների համաուկրաինական 27-րդ մրցաշարին մասնակցել է 20 թիմ Ուկրաինայի տարբեր շրջաններից, ինչպես նաեւ թիմեր Հայաստանից եւ Մեքսիկայից։

 

«Օգանեսոն» հավաքական թիմի կազմն ընտրվել է Պատանի քիմիկոսների համահայկական 9-րդ մրցաշարի առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներից, որոնք Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի սաներ են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին