Ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, ասել է նախագահը - Mediamax.am

6845 դիտում

Ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Արմեն Սարգսյանը կարեւորել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը՝ ընդգծելով որակյալ կրթության անհրաժեշտությունը երկրի զարգացման համար:

 

«Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա պետք է հասկանանք, որ ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, որակյալ ու կրթված մասնագետները»,- ընդգծել է նա:

 

Լարիսա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի հետ համագործակցությամբ աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «Ինչպես նախապատրաստել երիտասարդներին հարափոփոխ աշխարհը կերտելու համար» խորագրով միջազգային համաժողով:

 

Արմեն Սարգսյանը ողջունել է նման հեղինակավոր համաժողովի անցկացումը եւ պատրաստակամություն հայտնել իր մասնակցությունը բերել:

 

Լարիսա Հովհաննիսյանը խոսել է նաեւ իրենց նոր նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի մասին՝ նշելով, այն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա։

 

«Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է ընտանեկան բժիշկների ու բուժակների եւ գործուղելու է գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին