Հայաստանը հյուրընկալել է UWC ցանցի անդամներին - Mediamax.am

exclusive
6183 դիտում

Հայաստանը հյուրընկալել է UWC ցանցի անդամներին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Հակոբյանը
Աննա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերոնիկա Զոնաբենդը
Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ամեն տարի UWC (Միացյալ աշխարհի քոլեջներ) միջազգային ցանցի կառավարման մարմինների ներկայացուցիչներն ու դպրոցների տնօրենները հանդիպում են, կիսվում փորձով, քննարկում խնդիրներ ու լուծումներ փնտրում:

 

Առաջին անգամ կրթական կարեւոր այս հավաքն անցկացվում է Հայաստանում: UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն ասում է, որ հյուրերից շատերը Հայաստանի, այն էլ՝ միայն կրթական հատվածի մասին, իմացել են UWC Դիլիջան քոլեջի բացումից հետո: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Հիմա, երբ սեփական աչքերով տեսան Հայաստանը, շատերն ուզում են վերադառնալ ընտանիքների հետ որպես զբոսաշրջիկ: Ցանկանում են, որ իրենց երեխաները սովորեն այստեղ: Սա այն է, ինչին մենք ձգտում էինք՝ հիմնելով միջազգային դպրոց: Երբ աշխարհի տարբեր ծայրերից երեխաները գալիս են Հայաստան, ծնողները դա դիտարկում են որպես մեծ առավելություն, որովհետեւ նրանք դուրս են գալիս իրենց միջավայրից եւ սովորում նոր բաներ: Այն, ինչ մենք առաջարկում ենք, ավանդական չէ, նոր է: Մենք փորձում ենք ապահովել անձի ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլեւ՝ բազմակողմանի զարգացումը, ձեռնարկատիրական կարողությունները, «Ավրորա»-ի միջոցով՝ նաեւ մարդասիրական արժեքները: Այստեղ մեծանում են մարդասիրական արժեքներ կրող լիդերներ»,- Մեդիամաքսին ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Վերոնիկա Զոնաբենդը Վերոնիկա Զոնաբենդը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ի տարբերություն շատ հյուրերի՝ UWC միջազգային գրասենյակի գործադիր տնօրեն Յենս Վալտերմանը Հայաստանում արդեն երրորդ անգամ է: Երկրից  ոչ պակաս նրան հիացրել են հայ ուսանողները, որոնց հետ շփվելու առիթ ունեցել է նաեւ արտերկրում:

 

«Ես հանդիպել եմ Դիլիջանում ու UWC այլ դպրոցներում սովորող հայ ուսանողների հետ, եւ շատ տպավորված եմ նրանց ակադեմիական գիտելիքներով ու մեծ ներուժով: Հայ երիտասարդները միշտ առանձնանում են իրենց տաղանդով ու աշխատասիրությամբ»,- ասել է Յենս Վալտերմանը:

 

UWC ցանցի դպրոցներ կան 17 երկրում: Չնայած ազգային եւ մշակութային առանձնահատկություններին՝ նրանց միավորում է նույն գաղափարը: Ամենամյա հավաքներին միջազգային ցանցի կառավարման մարմինների ներկայացուցիչները քննարկում են խնդիրներ, մարտահրավերներ, օգնում միմյանց խորհուրդներով, փորձով:

 

«Այս հանդիպումները, քննարկումները շատ կարեւոր են հատկապես դպրոցների տնօրենների համար, նրանք հասկանում են, որ մենակ չեն, նույն խնդիրները նաեւ իրենց գործընկերներն ունեն: Դպրոցը ղեկավարելը հեշտ չէ, դու պատասխանատու ես 70 երկրից ժամանած 200 երիտասարդի համար, եւ ինչ ասես՝ կարող է պատահել. տարբեր են մշակույթները, ավանդույթները, տարբեր է պատկերացումները՝ ինչ կարելի է անել, ինչ՝ ոչ: Շատ տարբեր իրավիճակներ են ստեղծվում, եւ, իհարկե, շատ կարեւոր է խորհրդակցել մեկի հետ եւ հասկանալ, գտնել լուծումներ: Ամենամյա հանդիպումները թույլ են տալիս թվացյալ անջատ գործող դպրոցներին մնալ ընդհանուր շարժման մեջ եւ պահպանել ընդհանուր ոգին»,- ասել է Վերոնիկա Զոնաբենդը:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

UWC Դիլիջան քոլեջը բացահայտում էր ոչ միայն արտերկրից ժամանակ հյուրերի, այլեւ՝ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ համար: Ամփոփիչ հանդիպմանը նաեւ նա էր ներկա՝ դուստրերի հետ: Ուսանողների ուղեկցությամբ՝ Աննա Հակոբյանը երկար շրջեց դպրոցում, իսկ երբ ելույթի համար բեմ բարձրացավ, ասաց, որ նախապես գրված տեքստը մի կողմ է դրել, որովհետեւ այն պատրաստելու համար օգտվել էր հավելյալ աղբյուրներից: Իսկ դպրոցում շրջելուց հետո ուզում է իր տպավորությունների ու զգացողությունների մասին խոսել: 

 

Աննա Հակոբյանը Աննա Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Սա մի կրթական հաստատություն է, որտեղ երեխաներին ոչ միայն սովորեցնում են մաթեմատիկա, գրականություն եւ այլ առարկաներ, այլ սովորեցնում են ապրել, շփվել եւ ճանաչել տարբեր ազգություններ, մշակույթներ եւ ավանդույթներ։ 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Շփվելով այստեղ սովորող աշակերտների հետ, տեսնելով, թե ինչպես են նրանք ներկայացնում դպրոցն ու իրենց ստացած գիտելիքները՝ կարելի է ապշել, թե որքան մեծ հեռանկարներ է բացում դպրոցը, հեռանկարներ, որոնց մասին կարելի է երազել։ Շնորհակալություն UWC Դիլիջան հիմնադիրներին այսպիսի հնարավորություններ ստեղծելու համար»,- ասել է Աննա Հակոբյանը։

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երգով, պարերով, բեմականացումներով աշակերտները հյուրերին ներկայացրեցին քոլեջի մշակութային բազմազանությունը։ Հետո Վերոնիկա Զոնաբենդի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելեց Դիլիջանի համայնքային կենտրոն, որտեղ Դիլիջանի եւ հարակից համայնքների բնակիչների համար անվճար կազմակերպվում են տարատեսակ դասընթացներ՝ ձեռագործից մինչեւ հյուրատների կառավարման, բրենդինգի ու օտար լեզուների ուսուցում:

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին