Դպրոցական աշնանային արձակուրդի անընդհատությունը կապահովվի - Mediamax.am

2646 դիտում

Դպրոցական աշնանային արձակուրդի անընդհատությունը կապահովվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Դպրոցական աշնանային արձակուրդի անընդհատություն կապահովվի, հայտնել են կրթության նախարարությունից:

«Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը եւ նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով՝ դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում նոյեմբերի 17-ը եւ 24-ը։ Վեցօրյա աշխատանքային ռեժիմ ունեցող դպրոցներին հանձնարարվել է դասացուցակում կատարել համապատասխան փոփոխություններ բաց թողնված օրերի դասերը լրացնելու համար», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

Հանրակրթական դպրոցներում 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ, իսկ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտեւի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին