Կրթության նախարարը խոսել է չարդարացված բազմամիլիոն ծախսերի մասին - Mediamax.am

9482 դիտում

Կրթության նախարարը խոսել է չարդարացված բազմամիլիոն ծախսերի մասին


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «ուսումնասիրելով նախարարության բյուջեն՝ եկել եմ այն եզրահանգման, որ առկա են բավականին մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր, որոնք հասնում են տասնյակ, հարյուրավոր մլն դրամների»:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաղորդագրության համաձայն, նախարար այդ մասին ասել է նախարարության եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնած «Նոր սերնդի կրթություն» հարթակում ունեցած ելույթի ժամանակ:

 

Այսօր «Թումո» կենտրոնում մեկնարկել է հարթակի քննարկումների առաջին շարքը:

Լուսանկարը` ԿԳՆ

Նախարարը նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում կրթության ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է:

 

«Սա կարեւոր ազդակ է այն առումով, որ հեղափոխությունից հետո նոր իշխանություններն այս ոլորտում պատրաստվում են լուրջ փոփոխություններ իրականացնել: Մենք ունենք մասնագետների եւ փորձագետների կարիք՝ նոր ծրագրեր եւ հայեցակարգեր ոլորտ բերելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Լուսանկարը` ԿԳՆ

«Որպես կրթության փորձագետ՝ տարիներ շարունակ մասնակցել եմ բազմաթիվ քննարկումների, որտեղ հիմնականում բարձրացվել են խնդիրներ, սակայն լուծումներ քիչ են առաջարկվել: Այս շաբաթների իմ գործունեության ընթացքում օպերատիվ լուծում պահանջող մի շարք խնդիրներ եմ վերհանել եւ ռազմավարական փոփոխություններ իրականացնելու համար ցանկանում եմ օգտագործել ոչ միայն մեր թիմի փորձառությունը, այլ նաեւ այսպիսի հարթակներում հնչած նոր գաղափարները ներառել մեր ծրագրերում՝ նախադպրոցականից մինչեւ հետբուհական կրթություն»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

Լուսանկարը` ԿԳՆ

Նրա խոսքով, բոլոր ոլորտներում առկա են լրջագույն խնդիրներ:

 

«Խզված է կրթություն-աշխատաշուկա, ինչպես նաեւ նորարարակական ուղղությունների միջեւ կապը, որոնց վերականգնման խնդիր կա: Առաջնային է նաեւ բուհերի եւ դպրոցների ապաքաղաքականացման եւ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման խնդիրը: Ուսումնասիրելով ԿԳՆ-ի բյուջեն՝ եկել եմ այն եզրահանգման, որ առկա են բավականին մեծ քանակությամբ չարդարացված ծախսեր, որոնք հասնում են տասնյակ, հարյուրավոր մլն դրամների», - ասել է

Նախարարը: Նա վստահեցրել է, որ այդ ռեսուրսների ճիշտ բաշխման արդյունքում հնարավոր է արդյունավետ ծրագրեր իրականացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին