7302 դիտում

Հայտարարվել է «Իմ Երեւանը» խորագրով կարճամետրաժների մրցույթ


Լուսանկարը` ՄեդիամաքԴավիթ Անդրեասյան


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երեւանը» խորագրով 7-15 րոպե տեւողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ:

Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված մրցույթին կարող են մասնակցել բուհերի եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական նկարահանող սարքերով:

Առաջին մրցանակը սահմանված է 1 000 000 դրամ, երկրորդը՝ 500 000 դրամ, երրորդը՝ 300 000 դրամ:

Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երեւանը» ֆիլմաշար եւ ներկայացվելու է հանրությանը:

Ֆիլմերն ընդունվելու են մինչեւ հուլիսի 15-ը: Ներկայացված աշխատանքները ժյուրին կամփոփի մինչեւ սեպտեմբերի 1-ը:

Մրցույթի գլխավոր մրցանակակրին կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով 2019թ. դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորություն:

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ք. Երեւան, Աշտարակի խճուղի 30, խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am