Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է Գյումրիում խոհարարական դպրոց հիմնելու ծրագիրը, որում ներդրվելու է ֆրանսիական Paul Bocuse ինստիտուտի փորձն ու հնարավորությունները:
Քննարկմանը մասնակցել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Paul Bocuse խոհարարական ինստիտուտի գործադիր փոխնախագահ Հերվ Ֆլյորին, ֆրանսահայ բարերար Րաֆֆի Դերդերյանը:
Կարեն Կարապետյանը ողջունել է ծրագիրը:
«Համոզված եմ, որ այն լինելու է հաջողված, մտածելակերպ փոխող եւ անհրաժեշտ Գյումրիի համար»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: