8336 դիտում

ԿԳՆ-ն պնդում է՝ ուսուցիչների աշխատավարձը չի նվազել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018թ. հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:

«Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դեռեւս 2017թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ եւ Երեւանի քաղաքապետարան ուղարկել է շրջաբերական-գրություն, որում  առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել՝ դպրոցի 2018թ. բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի:

Նույն հանձնարարականը տրվել է նաեւ ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին»,- ասված է պարզաբանման մեջ:

ԿԳՆ-ն հորդորել է ուսուցիչներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոնկրետ դեպքերի առկայության դեպքում փաստարկված տեղեկատվություն ներկայացնել նախարարություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am