“Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվեց բորսայում - Mediamax.am

4348 դիտում

“Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվեց բորսայում


Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 11-ից «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի B ցուցակում: Ընկերության այս թողարկումը ընդգրկում է 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1,400,000 բաժնետոմս:

“Այսպիսով` շուկայում շրջանառվելու է թվով 7,362,074 «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմս”, - տեղեկացրին Մեդիամաքս-ին բորսայի մամլո ծառայությունում:

 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը:

 

2009 թվականի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրեց արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը: Այդ ժամանակ թողարկման 3,45 մլրդ դրամ ընդհանուր ծավալից տեղաբաշխվել էր 905,14 մլն-ը:

 

Ընկերության բաժնետոմսերի երկրորդ թողարկումն ամբողջությամբ տեղաբաշխվել է. ազատ բաժանորդագրությունն ընթացել է 2010թ. դեկտեմբերի 2-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել են 122 ներդրողներ` ձեռք բերելով 1 մլրդ 439 մլն դրամ ընդհանուր ծավալի բաժնետոմսեր` յուրաքանչյուրը 1110 դրամ արժեքով:

Մեր ընտրանին