Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան կողմը գտնում է, որ Հայաստանը «գերազանց առաջընթաց» է արձանագրել խաղաղպահ բրիգադի զարգացման ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ` Հայաստանում անցկացված «ՆԱՏՕ-ի շաբաթվա» կապակցությամբ:
«Հայաստանը ձգտում է ավելի մեծ ներկայություն ունենալ միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում: Հայաստանն ակտիվորեն ձգտում է ավելացնել խաղաղապահ իր առաքելությունները թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ ՄԱԿ-ի ուժերի կազմում եւ բանակցություններ են ընթանում Լիբանանում ու Մալիում գտնվող առաքելություններին աջակցելու վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու խաղաղարար գործողությունների եւ պատրաստ ենք աջակցել այդ հարցում:
ԱՄՆ կառավարությունը մեծապես օժանդակել է Հայաստանի խաղաղապահ բրիգադի կայացման աշխատանքներին եւ շարունակում է այդ օժանդակությունը խորացնելու ուղիներ փնտրել: Հայ եւ ամերիկացի զինծառայողները կողք կողքի աշխատում են Կոսովոյում՝ իրենց ներդրումը բերելով խաղաղության եւ կայունության հաստատման միջազգային ջանքերին:
Հայաստանը շարունակում է զարգացնել իր խաղաղապահ բրիգադի կարողությունները՝ որպես մի ստորաբաժանում, որը պատրաստ է փոխգործակցության ու ունի անհրաժեշտ պատրաստվածություն մասնակցելու տարբեր խաղաղարար առաքելությունների: Խաղաղապահ բրիգադի պատրաստվածության ու կարողությունների զարգացման աշխատանքները Հայաստանում արագ թափով առաջ են ընթանում եւ ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին այդ գերազանց առաջընթացի համար», - ասված հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: