Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի հատուկ ջոկատայինները վարժանք են անցկացրել - Mediamax.am

1872 դիտում

Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի հատուկ ջոկատայինները վարժանք են անցկացրել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի հատուկ ջոկատայինները համատեղ վարժանքն են անցկացրել։

Վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության Գլխավոր շտաբը, ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նոյեմբերի 6-ից 10-ը հունական Ատիկայի Նեա Պերամոս շրջանում տեղի է նեցել Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի հատուկ նշանակության ուժերի եռակողմ համատեղ վարժանքը։

 

«Այն նպաստել է փոխըմբռնման բարձրացմանը եւ օպերատիվ կարողությունների բարձրացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Վարժանքի շրջանակներում, մասնավորապես, իրականացվել են մարտական նշանաձգության վարժություններ, փորձարկվել են դիպուկահարների տեխնիկան ու մարտավարությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին