Պապիկյանն ու Լենցովը քննարկել են իրավիճակը - Mediamax.am

3584 դիտում

Պապիկյանն ու Լենցովը քննարկել են իրավիճակը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն այսօր քննարկել են ԼՂ շուրջ եւ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները։

ՊՆ-ից հայտնել են, որ Պապիկյանն ու Լենցովը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:

 

«Պաշտպանության նախարարն ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը եւ կարեւորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին