ՀՀ տարածքում ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել - Mediamax.am

3357 դիտում

ՀՀ տարածքում ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող:

ՀՀ ՊՆ փոխանցմամբ, ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

 

«Նրա խոսքով, իր հետ եղել է եւս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ցածր տեսանելիության պայմաններում Նախիջեւանի եւ Հայաստանի սահմանում կորել է երկու զինվորական։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին